«Ոստիկանությունում օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է» Օսիպյան
ОбществоՍեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ յոթ տասնյակ ծառայողներ պարգեւատրման էին ներկայացել: Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին` Վալերի Օսիպյանը շնորհավորեց պարգեւատրմանն արժանացած ոստիկաններին:
Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգեւատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
Ամփոփիչ խոսքում Վալերի Օսիպյանը նշեց. «Այսօր ծառայողի աշխատանքն է պարգեւատրման, առաջխաղացման գրավականը»: Եվս մեկ անգամ շնորհավորելով խրախուսվողներին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ լրացուցիչ պարգեւավճարների տրամադրումը շարունակական է լինելու: