Երբ պետական շահերը մղվում են երկրոդական պլան
АналитикаՔաղաքական իրականությունը հաճախ կորցնում է իր տրամաբանության շարունակականությունը և ռացիոնալության սահմանները, հենց այդ պատճառով էլ համարվում է հնարավորինի արվեստ։
Նախօերին տեղի ուենցավ իր իրադարձություն, որը ոչ միայն հանրության շրջանում, այլև ակտիվ քաղաքականության մեջ գտնվող մարդկանց համար, անսպասելի էր և շոկային․ իր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այն հանգամանքը, որ Վանեցյանը բավականին պոպուլյար էր իր վարկանիշով և իր ոլորտում իրականացնում էր բարձրակարգ ծառայություն, ոչ մեկի մոտ կասկած անգամ չի առաջացնում։ Սակայն ինչպես հաճախ ասում են՝ սատանան մանրունքի մեջ է։
Ակնհայտ է,որ գեներալը չէր համարվում Փաշինյանի թիմի անդամ, հայտնի էր հնեց սկզբից, քանի որ Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ հնաբնակներից, աշխատանքի էր անցել դեռևս հեռավոր 1996-ին, իսկ իշխանափոխությունից առաջ զբաղեցնում էր Ազգային անվտանգության Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնը, ասել է թե՝ կադրային ԱԱԾ-ական էր։ Նրա նշանակումը, հետագայում նաև պաշտոնավարման ընթացքը բավականին լուրջ ձեռբերումերով աչքի ընկավ։ Նախ՝ ԱԱԾ-ն ձերբազատվեց խորհրդային НКВД-ի և КГБ-ի քողից և սկսեց աշխատել, որպես իր երկրի անվտանգությունն ապահովող թիվ մեկ կառույց՝ իր բոլոր համապատասխան գործիքակազմերով։ Դրանից բացի այստեղ տեղին է փաստել, որ Վանեցյանի ԱԱԾ-ն մի յուրահատուկ «բաց» քաղաքականություն որդեգրեց և սկսեց հանրության հետ շփվել բավականին հանգիստ ու կառուցողական մեթոդներով։
Փաստացի ստեղծվել էր մի վիճակ, երբ ԱԱԾ-ն երկրում իր վարկանիշով առաջին (երբեմն երկրոդ, որոշակիորեն զիջելով ՊՆ-ին) կառույցն էր, սակայն, ինչպես տեսնում ենք, դա այդքան էլ գործող իշխանական հիերարխիրայի սրտով չէր, և սկսվեց ԱԱԾ-ին վարկաբեկելու և ինչ-ինչ կասկածելի սադրանքների տեղատարափ, որոնք հիմնականում կատարվում էին իշխանական ֆեյսբուքչիների և «սորսոական թևի» ներկայացուցիչների կողմից։ Թեման ավելի շիկացավ, երբ ԱԱԾ-ն լուրջ կոռուպցիոն սխեմաներ բացահայտեց և բացահայտ չարաշահումների մեջ մեղադրանք ներկայցրեց իշխանության «հեղափոխական դեմքերից» մեկի՝ ՊՎԾ արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Հենց այս դրվագն էլ ազգային արժեքներ դավանող Վանեցյանի և իր ղեկավարծ կառույցի համար դարձավ «դամոկլյան սուր», որն այս ողջ ընթացքում կախված էր նրանց գլխավերևում։ Սանասարյանի գործի հետ կապված հանրային լուրջ արձագանք եղավ, ինչը Փաշինյանի և «հեղափոխական թիմի» համար անընդունելի էր․ այսինքն այստեղ համընկավ Սորսոի և Փաշինյանի շահերը, և նրանք անցան օպերացիայի իրականացման պլան Բ-ին։
Այս հարցում առկա են նաև լուրջ աշխարհաքաղաքական շահեր, քանի որ Վանեցյանն իր հայացքներով և զբաղեցրած պաշտոնի համապատասխան, ինչպես նաև ղեկավարող կառույցի տրամաբանաության համաձայն ավելի շատ պրոռուսական ուղղվածություն ունեցող անհատ է, ինչը գործողների համար, մեղմ ասած, այդքան էլ ընդունելի չէ, քանզի փաշինյանական թևն իր վերջին շրջանի հայտարարություններում հակառուսական հայտարարությունների ակնարկներով է աչքի ընկնում, ուստի որոշակիորեն պարզ է դառնում նաև այս հրաժարականի արտաքին նրբերանգները։ Այնպես, որ չի բացառվում, որ այս հրաժարականի թեման կապված է նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ ռևերանսների հետ։
Հ․գ․ Ի դեպ՝ այսօր արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։ Գործի նախապատրաստական աշխատանքները ամիսներ առաջ են իրականացվել։ Այս պահին չի բացառվում է, որ քրեական գործ հարուցվեի նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Դե իսկ, թե ինչ ծավալի տեղեակտվության է տիրապետում ԱԱԾ-ը 20-ամյա ծառայություն անցած գեներալ-մայորը, դա արդեն այլ քննարկման թեմա է։
Անդրանիկ Հարությունյան