Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին
ЭкономикаՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին ու Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարեւորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ֆրանսիական «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների հետ ընթացող երկխոսությանը: