Իշխանության հակառակ կողմը
АналитикаԱյսօր ՀՀ-ում ներքաղաքական կյանքում տիրում է քաոտիկ միջավայր, երբ իշխանությունների կողմից ձեռնարկված գրեթե բոլոր նախաձեռնությունները հանդիպում են հանրային հակազդեցության պատին։ Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը ձախողել է կառավարման ողջ գործընթացը և ներկայումս տարբեր արհեստական վարիացիաներով փորձում է ամեն գնով իշխանական համակարգից հեռու պահել ամենատարրական ցնցում։ Փաշինյանի իշխանատենչության փաստին ականատես եղանք Իջևանում մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերից, երբ ամենափոքր ցնցումներին իշխանությունը հակադրեց բիրտ ուժ՝ Երևանից մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկանական ուժեր գեներացնելով։ Այսօր գրեթե նույնաննման մի պատկերի ականտես եղանք զոհված զինծառայողների մայրերի բողոքի ժամանակ՝ ողջ հրապարակը շրջափակված է ոստիկանական ուժերով։
Եթե փորձենք հետհայացք գցենլ Փաշինյանի անցած տարիկուսվա իշխանությանը, ապա մենք տեսնում ենք միայն կենացային և դասական պոպւլիզմին բնորոշ հայտրարաույթւոններ, որոնք բացի «կ» նախածանցից ուրիշ ոչ մի ռեալ դրվագ չի մտաբերվում։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում հնարավոր է կառավարության մի շարք անդամենր հրաժարականի դիմում ներկայացնեն, ի դեպ՝ հիշատակվում են գործող կառավարության փորձառու ներկայացուցիչների մասին։ Նման տիպի «սլիվները» խոսում են այն մասին, որ իշխանությունները, ավելի կոնկրետ Փաշինյանը այդ կերպ փորձում է մի յուրատեսակ «քաղաքական թեսթ-դրայվ» անցկացնել, որպեսզի ստուգի տեղեկատվության «կողմնակի էֆեկտը»։
Ըստ էության Փաշինյանը փորձում է նմանակել բոլշևիկներին, ովքեր նույնպես ընտրոել էին նմանօրինակ մի տակտիկա, երվ հեղափոխությունից անմիջապես հետո բոլոր «հեղափոխության նվիրյալներին» նշանակել տարբեր պաշտոնների, իսկ շատ կարճ ժամանակ անց հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին։ Փաշինյանի դեպքում տեղին է փաստել, որ նա տվյալ փուլում փորձում է ինքնահաստատվել և իրեն շրջապատել հավատարիմ կադրերով, որոնք շատ չեն։ Մասնավորապես՝ մի քանի առիթով նա ակնարկել է, որ իր ձևավորած պատգամաորական «սաստավը» իհարկե իդեալական չէ․ և չի բացառել նոր լրացումները։ Ըստ էության՝ պպատահական չէ նաև այն փաստը, որ հենց այս փուլում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում ՀԱԿ-ը, և իր ողջ «հարվածային գվարդիան» դրել է Նիկոլին աջակցելու գործին։ ՀԱԿ-ում ամենայն հավանականությամբ հասկացել են, որ իրենց համար ամենանպաստավոր փուլը սա է, որպսզի ինչ-որ կերպ կարողանան օգտվել Փաշինյանի իշխանության «բարիքից»։ Լինելով համակարգի հին կուսակցույթուններից մեկը Կոնգրեսը գիտակցում է, որ Փաշինյանի իշխանությունն ապիկար է և նա ստիպված դիմելու է իրենց օգնությանը, ուստի հարմար դիրքավորվում են՝ հնարավոր բոլոր տարբերակներով անելով մեկնաբանություններ և ներկայացնելով իրենց տեսակետները։
Եթե անդրադառնանք վերջին հրաժարականների ալիքին, ապա պարզ է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկած հերթական ցուգցվանգային լուծման մեթոդիկան է, որով նա փորձում է ուժեացնել իր համակարգը։
Ամփոփելով փաստենք, որ ինչպես նախկինում ներկայումս նույնպես սուպերվարչապետի ինստիտուտը սպասարկում էր քրեաօլիգարխիայի շահերը, իսկ գործող վարչապետը քրեաօլիգարխիայի շահերը հեռացրեց, բայց բուրգը պահպանեց, որը սովոր է շահ սպասարկել: Բոլոր բացասական երևույթները, որ կան, դրանք նախկին համակարգի այսօրվա copy past-ն է: Երեկ ՀՀԿ-ն էր ասում՝ մեր դեմ խաղ չկա, այսօր նույնն ասում են իմքայլականները: Ի դեպ՝ ընդդիմության նկատմամբ նույնպես նախորդ համակարգի մեծամիտ վերաբերմունքն է տիրում։
Անդրանիկ Հարությունյան