Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բռցքամարտի ԱԱ
СпортԵկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները:
63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն էր, քիչ առաջ մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դևիսի հետ:
Մրցավարների տարաձայն որոշմամբ` հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը: Այսպիսով, երկրորդ անգամ անընդմեջ Բաչկովը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: