Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան
ЭкономикаԱպագայում Ղազախստանում եկամուտներն ավելի են աճելու ու տուրիզմի առումով կայուն զարգացող շուկա է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը։
«Վրաստանում հունվար-օգոստոսին զբոսաշրջության միտումների հակիրճ ուսումնասիրության արդյունքները։
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է զբոսաշրջիկների ավելի քան 4% հավելաճ։ Առաջատարը՝ Ադրբեջանը կրկին հավելաճ է գրանցել (հավելաճը կազմել է 13%), Հայաստանից աճը կազմել է ավելի քան 4%։ Նվազումներ են արձանագրվել Ռուսաստանից, Իրանից եւ Հնդկաստանից ժամանողների առումով (համապատասխանաբար 9%, 52% եւ 14% նվազումներ):
Պետք է նշել, որ բավական տպավորիչ աճ է արձանագրել Ղազախստանը․․․ապագայում կարծում եմ Ղազախստանում եկամուտներն ավելի են աճելու ու տուրիզմի առումով կայուն զարգացող շուկա է լինելու։ Ըստ այդմ, կարծում եմ պետք է ավելի արդյունավետ ու թիրախային մարքեթինգ իրականացնել այս երկրի մասով»,- գրել է նա: