Ամուսարի հարցում իմ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը․ Փաշինյան
ЭкономикаԱմուսարի հարցում իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի մասն ասում է Ամուլսարը սար է, ինչ ուզում է, լինի, աշխարհն էլ կեսից քանդվի, պետք է Ամուլսարը մնա սար, մյուս մասն ասում է աշխարհը քանդվի, Ամուլսարը պետք է շահագործվի։ Ես ուրիշ բան եմ ասում՝ ասում եմ մենք հայ հանրության եւ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ եւ մինչեւ վերջ գնանք ճշմարտության հետեւից։ Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե էկոլոգիական աղետ չի, այդ հարցի պատասխանը դե ֆակտո եւ դե յուրե ես պետք է ստանամ։ Շատերը հիմա ինձ արձագանքելու են, թե էդ ի՞նչ ես խոսում, պարզ չի՞։ Ո՛չ, պարզ չի, որովհետեւ այդ մարդկանցից շատերը ասում էին, կառավարության անդամներ էին մտել իմ սենյակ, ասում էին հենց հիմա փակի, Թեղուտի հանքը հիմա փակի, քանդվում է, հազարավոր զոհեր․․․ բայց պարզվեց՝ ճիշտ չեն ասում»,-նշեց նա։
Փաշինյանին Ամուլսարի հարցում օրթոդոքսությունն է անհանգստացնում․ «Ինձ այս հարցում անհանգստացնում է օրթոդոքսությունը, որ այդպես է ու վերջ։ Տեղեկացված որոշում է պետք կայացնել։ Ես համաձայն չեմ, որ ում ճնշումը մեծ եղավ, նրա ճնշման տակ պետք է որոշում կայացնենք։ Համենայն դեպս, ես եւ կառավարությունը որեւէ ճնշման տակ չպետք է որոշում կայացնենք»։