Քաղաքական աշնան «բերքահավաքը»
АналитикаՔաղաքական օրակարգում ռիթմիկ փոփոխությունները հաջորդում են միմյանց, որոնք ակնհայտ է, որ ընդհանուր «ռասկալդի» փոփոխության հիմքեր են կանխատեսում։ Հայ հանրությունն իր բնույթով բավականին գերքաղաքականացված է, և ցանկացած նոր վարիացիա ունենում է իր կողմնակի էֆեկտը։
Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ քաղաքական դաշտում ընթանում է բազմավեկտոր դիսկուրս, որտեղ խաղացողները, ժանրի կանոնների համաձայն, մի քանի ֆիգուրանտներ են, որոնցից թերևս առանձնացնենք երկուսին՝ Նիկոլ Փաշինյանին և Արթուր Վանեցյանին, ովքեր նյուզմեյքեր լինելուց բացի, միմյանց հանդեպ հստակ դեմարշ են սկսել։
Ամեն ինչ սկսվեց Վանեցյանի հրաժարականի տեքստով, երբ նա Փաշինյանի հասցեին ալեգորիկ մեղադրանքներ հնչեցրեց՝ հայտարարելով, որ «որոշումները կայացվում են հախուռն և անհասկանալի է, թե ուր է գնում ՀՀ-ն»։ Դուլի մեկնարկը տրված էր, և սկսվեցին փոխադարձ «կրակոցները»։ Փաշինյանը սկզբնական փուլում գործի դրեց իր հավատարիմ գվարդիան՝ «սորոսական սաստավը», ինչպես նաև քաղհասարակության սեկտորը, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով թիրախավորեցին Վանեցյանին, իսկ արդեն ավելի ուշ ինքն անձամբ սկսեց հնչեցնել հստակ մեղադրանքներ։
Դատելով իրադարձությունների ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը փոխում է երկրի թե ներքին, թե արտաքին քաղաքական կուրսը։ Այսինքն՝ եթե ժամանակին վարչապետն ասում էր, թե արտաքին քաղաքական դաշտում որևէ ռևերս չի լինելու, այժմ իրական լծակները փոխանցելով սորոսյան թիմին՝ տրամաբանական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում սկսվում է ռևերսի շրջանը։ Սա իհարկե հղի է բավականին լուրջ վտանգներով առաջին հերթին ազգային անվտանգության տեսակետից։
Վանեցյանի հրաժարականից հետո, դատելով վերջինիս հայտարարություններից՝ ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել։ Իր բավականին բարձր ու կայուն վարկանիշով, մեծ կապերով, ռեսուրսներով Վանեցյանը կարող է հեռանկարային քաղաքական գործիչ դառնալ։ Իր պատասխան հայտարարության մեջ գեներալը տվեց այնպիսի մեսիջներ, որոնցով հստակ տարանջատվեց նախկին իշխանություններից նաև գործողներից, և ըստ ամենայնի՝ նա ինքնուրույն կձևավորվի իր սեփական այլընտրանքային նոր բևեռը։
Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանն իր մեղադրականների «փունջը» ներկայացնելով՝ փորձում էր կասեցնել Վանեցյանի ակտիվացումը, քանի որ հանձինս նրան տեսնում է քաղաքական լուրջ օպոնենտի, ով ցանկացած լուրջ շարժի դեպքում իր վարկանշով կշրջանցի իրենց, ուստի «սպառնալից» հոխորտանքը խոսում է դրա մասին։ Իր հերթին Վանեցյանն ամենայն հավանականությամբ ունի կոմպրոմատների մի ամբողջ փաթեթ, որոնք ցանկացած պահի կարող է գործարկվի, ու հենց դրանց մասին իր այսօրվա հայտարարության մեջ բացահայտ ակնարկեց նա՝ ասելով, «թե ինչ կլնի այն դեպքում, երբ, որ սկսեմ ես խոսել հրապարակային»։ Վանեցյանի «դոսյեները» հավանաբար միայն Փաշինյանի վերաբերյալ չեն, այլ իր ողջ քաղաքական «գվարդիայի»։
Ամփոփելով կարող ենք փաստել, որ ներկայումս թեժ աշնան մասին խոսակցություններն իրականանում են, քանի որ գերթե ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում մի նոր քաղաքական դիսկուրսի, որը խոսում է, որ հայրենի քաղաքական դաշտը իրոք անառողջ է և օր առաջ «վիրահատական» միջամտությունը պարտադիր է։
Անդրանիկ Հարությունյան