Մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը
Культура85 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Լենկոմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին գործակալությանը հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը:
«Մարկ Անատոլեւիչ Զախարովը մահացել է այսօր երկարատեւ հիվանդությունից հետո: Մահացել է վերջին մոհիկանը»,- ասել է նա:
Հրաժեշտի արարողության եւ հուղարկավորության ամսաթվի մասին կհաղորդվի ավելի ուշ:
Զախարովն ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, հոսպիտալացվել էր թոքերի երկկողմանի բորբոքմամբ, սեպտեմբերի 9-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից
Մարկ Զախարովը ծնվել է Մոսկվայում 1993-ի հոկտեմբերի 13-ին: 1973-ին նշանակվել է Մոսկվայի Լենկոմ թատրոնի գեղարվեստական ղեկավար: 45 տարվա աշխատանքի ընթացքում ավելի քան 40 ներկայացում է բեմադրել, որոնց թվում՝ «Թիլ», «Յունոնա եւ Ավոս», «Կապույտ զգեստով երեք աղջիկները», «Հիշատակի աղոթք», «Խելահեղ օրը կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Ծաղրածու Բալակիրեւը», «Բալի այգի», «Ամուսնություն», «Պեր Գյունտ»: Որպես կինոռեժիսոր նրա աշխատանքներից են՝ «Սովորական հրաշք», «Այն նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձեւը»: