ՏԻՄ ընտրություններում ամենապասիվը Շղարշիկում են, իսկ ամենաակտիվը՝ Վանեվանում
ОбществоԱյս պահին շարունակվում են ՏԻՄ ընտրությունները: Հիշեցնենք, որ հանրապետության 10 համայնքում համայնքի ղեկավարի հերթական, ընտրություններ են, իսկ 3-ում՝ արտահերթ: Այսօր հանրապետության 7 հայանքներում ընթանում են նաև ավագանու ընտրություններ, որից 4-ում հերթական, իսկ 3-ում՝ արտահերթ:
Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են ընթանում Արմավիրի մարզի Զարթոնք, Գեղարքունիքի մարզի Վանեվան և Շիրակի մարզի Գետափ համայնքերում: Ավանագու արտահերթ ընտրություններ են ընթանում Արարատի մարզի Արևաբույրում և Արտաշատում, ինչպես նաև Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքներում:
Ժամը 17.00-ի դրությամբ, քվերակությանը մասնակցածների թվի նախնական արդյունքների համաձայն, ամենաակտիվը Վանեվան համայնքի բնակիչներն են: Այստեղ ընտրությունների մասնակցության ցուցանիշըկազմում է 73, 95%, իսկ ամենապասիվը՝ Շղարշիկ համայնքն է՝ 18,11 % մասնակցության ցուցանիշով: Այստեղը տրելու իրավունք ունեցող 403 անձից, քվերակությանը մասնակցել է ընդամենը 73-ը:
Ժամը 17.00-ի դրությամբ մյուս համայնքներում գրանցվել է հետևյալ պատկերը: Ամենաշատ ընտողներ ունեցող Արատաշատ համայնքում ընտրությանը մասնակցել է 7121-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 32.79 %-ը: Երկրորդ՝ ամենաշատ ընտրողներ ունեցող համայնքը, Փարաքարն է, որտեղ նույն ժամի դրությամբ ընտրություններին մասմակցել է 2278 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 33.25 %-ը: