Արտենի համայնքում տեղի ունեցած խոշոր վթարից տուժածների վիճակը միջին ծանրության է
ОбществоԱրագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի է ունեցել վթարի հետեւանքով տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
« Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։
Վթարի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 13 տուժած քաղաքացիներ։ Բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: