Չիլիում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новости7.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի Չիլիի ափերի մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Ըստ երկրաբանական կառույցի տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 40 հազար բնակչություն ունեցող Կոնստիտուսյոն քաղաքից 66 կմ հարավ-արեւմուտքում: Տարերքի օջախը գտնվում է շուրջ 10 կմ խորության տակ:
Հնարավոր տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: