Դոլարի փոխարժեքը նվազել է 476 դրամից. Եվրոն եւս էժանացել է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 475.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.81 դրամ (նվազել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 585.68 դրամ (աճել է 0.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (նվազել է 0.06 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 268.1 դրամ, ոսկի՝ 23,053.57 դրամ, պլատին՝ 14,155.08 դրամ: