Զառա Արամյանը հոսպիտալացվել է
ОбществоՀաղորդավարուհի Զառա Արամյանը հոսպիտալացվել է, նա այժմ գտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնեց, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչն ինքն է դիմել ԲԿ և հոսպիտալացվել է։
Նա նշեց, որ Զառա Արամյանը սրտի հետ կապված գանգատներ է ունեցել, սակայն վիճակը բավարար է գնահատվում։
Հունանյանը հայտնեց նաև, որ հաղորդավարուհին հոսպիտալացվել է հետազոտություններ անցնելու նպատակով և դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կմնա այնտեղ։