Երևանի տներից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու դի
Событие дняՀոկտեմբերի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սուրբ Աբգար Թագավորի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան սենյակի դուռը եւ հատակին հայտնաբերել Դանիել Ֆ.-ի (ծնված 1949 թ., ԱՄՆ քաղաքացի) դին: