ԱՄԷ-ի խորհրդարանում ընտրվել են յոթ կին պատգամավորներ
Международные новостиՅոթ կին դարձել է ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի՝ խորհրդարանի պատգամավոր առավելապես խորհրդատվական գործառույթներով՝ ըստ քվեարկության նախնական տվյալների, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ազգային ընտրական հանձնաժողովին:
Յոթ կանայք ընտրվել են որպես պատգամավորներ, ինչը լուրջ առաջընթաց է՝ ի տարբերություն 2015 թվականի ընտրությունների, երբ միայն մեկ կին էր դարձել օրենսդիր Ռաս էլ Հայմ էմիրատից: Եւս 13 կանայք կնշանակվեն խորհրդարանում որպես էմիրատների ղեկավարներ՝ համաձայն օրենդիր մարմնում կանանց եւ տղամարդկանց հավասար ներկայացուցչականության մասին երկրի նախագահի հրամանի: Նշենք, որ խորհրդարանի 40 պատգամավորներից 20-ը նշանակվում է որպես էմիրատների ղեկավար:
Ընտրություններին քվեարկել է ավելի քան 117 հազար ընտրող էմիրատցի, ինչը շուրջ 80 հազարով գերազանցում է 2015 թվականի ցուցանիշը: Սակայն դա Էմիրատներում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թվի միայն մեկ երրորդն է:
ԱՄԷ-ի խորհրդարանի ընտրություններն անցկացվել են շաբաթ յոթ էմիրատներում, որտեղ բացվել էին 39 ընտրատեղամասեր: Էմիրատների իշխանությունները երկարաձգել էին քվեարկելու համար թույլատրելի ժամանակը, որպեսզի ավելի շատ ընտրողներ կարողանան մասնակցել:
Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 13-ին բողոքարկման գործընթացի ավարտից հետո: