Դանիայի վարչապետի զեկույցը կրկեսի կենդանիների ձեռքբերման մասին հիստերիկ ծիծաղ է առաջացրել խորհրդարանում
Международные новостиԴանիայի խորհրդարանի անդամները չեն կարողացել զսպել ծիծաղը երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենի ելույթի ընթացքում: Նիստի ժամանակ նա կարդացել է կառավարության կողմից կրկեսի կենդանիներ ձեռքբերելու մասին զեկույցը, հաղորդում է «ՄԿ»-ը՝ հղում կատարելով Denmarks Radio պարբերականին:
Նրա խոսքով՝ վերջերս իշխանությունները ձեռք էին բերել չորս փիղ: Ընդ որում՝ նրանցից մեկն ուներ ընկեր: Դա Ալի ունունով ուղտն էր: Արդյունքում կառավարությունը ստիպված էր նրան եւս գնել:
Սակայն, երբ Ֆրեդերիքսենը ընթերցել է պատմությունը, նա չի կարողացել զսպել ծիծաղը, որին հաջորդել է ամբողջ դահլիճի հիստերիկ ծիծաղը: Տեղի ունեցածի տեսանյութը հայտնվել ա համացանցում: