Ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմներն են քննարկվել. «Իմ քայլի» նիստն ավարտվեց
Общество«Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ` նշելով, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել վարչապետի հետ:
«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել, և ինչպես դրանք մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, որովհետև կա անհրաժեշտություն, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,- ասաց նա:
«Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա:
Հարցին, թե վարչապետը գոհ էր խմբակցության աշխատանքից, նա ասաց. «Կարծես, այո»: