Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)
Международные новостиԵրեւանում իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: բացվեց Երևանում։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 9-ը:
Նախօրեին, համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը:
Այսօր սպասվում է, որ պանելային քննարկումների ժամանակ ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
Նշենք, որ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Համաժողովում այս տարի բանախոսներից են նաեւ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը և մյուսները:
Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվել է աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատարել է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։
Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում ՝ Բռազիլիայում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, Հդնկաստանի Հայդերաբադում:
NEWS.am լրատվական գործակալությունը ՝ «WCIT 2019»–ի պաշտոնական առցանց մեդիա գործընկերը, կապահովի միջոցառման ուղիղ լուսաբանումը, ինչպես նաև բացառիկ հարցազրույցներ աշխարհի ՏՏ ազդեցիկ լիդերների հետ և կներկայցնի բացառիկ ռեպորտաժներ «WCIT 2019»–ից: Մնացեք NEWS.am-ի հետ` «WCIT 2019»-ը մեզ հետ բացահայտելու համար: