2019-ի առաջին 9 ամսում ավելի է տպվել շուրջ 85.5 մլն հատ ՀԴՄ կտրոն. ՊԵԿ
Экономика2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է տպվել շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:
ՀԴՄ կտրոնների քանակի աճով պայմանավորված` 21.2 տոկոսով ավելացել է ֆիսկալ հասույթը` կազմելով ավելի քան 236 մլրդ դրամ: