Ինժեներների համակարգչային հանրությունը՝ IEEE CS-ն, Հայաստանում մասնաճյուղ կունենա
ОбществоԵրվանդ Զորյանը նշեց, որ IEEE-ն միջազգային թիվ մեկ կազմակերպությունն է ոլորտում. «Սա պրոֆեսիոնալ կազմակերպություն է էլեկտրոնիկայի եւ համակարգչային ոլորտում։ Մինչ այս կազմակերպության ներկայացուցչություն չէինք ունեցել Հայաստանում։ Այսօր հայտարարում ենք, որ համակարգչային հանրության մասնաճյուղ կունենանք այստեղ»։
Սիսիլիա Մետրան էլ տեղեկացրեց, որ այդ հանրությունը 400 հազարից ավելի անդամներ ունի, 200 մասնաճյուղեր ամբողջ աշխարհում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շեշտեց՝ սա մեծագույն իրադարձություն է. «IEEE-ն ամենահեղինակավոր կազմակերպություն է էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների եւ գիտական սեմինարների առումով»,- ասաց նախարարը։