Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)
Международные новостиԵրեւանում երրորդ օրն է, որ իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը, որն սկսվել է հոկտեմբերի 6-ին, կավարտվի այսօր՝ հոկտեմբերի 9-ը:
Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը, իսկ նախօրեին հանդես են եկել VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
Ավելի ուշ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Հայաստանի» նախգահ Երվնդ Զորյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նխարար Հակոբ Արշակյանը ասուլիս են հրավիրել:
Համաժողովում այս տարի բանախոսներից են նաեւ Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը եւ մյուսները:
Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվել է աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատարել է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։
Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում ՝ Բռազիլիայում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, Հդնկաստանի Հայդերաբադում:
NEWS.am լրատվական գործակալությունը ՝ «WCIT 2019»–ի պաշտոնական առցանց մեդիա գործընկերը, կապահովի միջոցառման ուղիղ լուսաբանումը, ինչպես նաև բացառիկ հարցազրույցներ աշխարհի ՏՏ ազդեցիկ լիդերների հետ և կներկայցնի բացառիկ ռեպորտաժներ «WCIT 2019»–ից: Մնացեք NEWS.am-ի հետ` «WCIT 2019»-ը մեզ հետ բացահայտելու համար: