«Երբ իշխանությունը զոռբա չի, շատերին թվում է՝ իշխանությունը թույլ է». Փաշինյան
ЭкономикаՆախորդ 1.5 տարվա ընթացքում սեփականության վերաբաշխման որեւէ դեպք չի եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ մի շարքային քաղաքացու անունով գրված է սեփականություն եւ ես ու իրավապահ մարմինները գիտենք, որ այն պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, շատ մեծ է գայթակղությունը՝ հանձնարարել ԱԱԾ–ին՝ այդ կնոջն ասի գա, սեփականությունը նվիրի պետությանը։ Քաղաքական առումով կարող է նույնիսկ արդարացված համարել, բայց մենք գիտենք, որ չի կարելի այդպես անել»,–նշեց նա։
Վարչապետը շեշտում է՝ «երբ իշխանությունը զոռբա չի, շատերին թվում է՝ իշխանությունը թույլ է». «Կան, որ մտածում են՝ մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասենք, եթե «պոդեզդում» գլուխը սխկեցին, ուրեմն նորմալ, ուժեղ իշխանություն է, չսխկեցին, ուրեմն թույլ է։ Սա զոռբայության մեջ ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին։ Սա էլ է վարքագծային ծուղակ, որը պետք է հաղթահարվի»։