Հայկական օդանավը Մոգադիշոյում վթարային վայրէջք է կատարել
ОбществоՄոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ <<Մարս Ավիա>> ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Քաղավիացիայի լրատվական ծառայությունից, միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: