Թուրքիան Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է 228 քուրդ զինյալի
Международные новостиԹուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում անցկացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» 228 զինյալի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։
Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները Թուրքիայում ճանաչված են որպես ահաբեկչական կազմավորումներ։
Հոկտեմբեր 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի հիմնական նպատակն է Թուրքիայի հետ սահմանակից սիրիական տարածքները քրդերից մաքրելը, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու երկրում գտնվող սիրիացի փախստականներին տեղավորելը։