«Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսային շրջանը՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով». Սիրիայի ԱԳՆ
Международные новостиՍիրիայի արտգործանախարարության պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց:
Ինչպես տեղեկացնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը, նախարարության աղբյուրը հավելել է, որ նման հայտարարություններ անելով՝ «հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»:
«Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով և կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- եզրափակել է աղբյուրը: