Չվերթից ուշացած ուղեւորը «Շերեմետեւո»-ում ավերածություն է սարքել
Международные новостиՄոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ուղեւորն ուշացել է չվերթից եւ սկսել է ջարդել հսկիչ կանգնակը, որը նրան թույլ չի տվել անցնել: Տեսանյութը հրապարակել է ՌԵՆ ԹՎ-ն, հայտնում է «Լենտան»:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին սպասասրահում: Կադրերում պատկերված է, թե զայրացած տղամարդն ինչպես է ոտքերով կոտրում սարքավորումները եւ հարձակվում մոնիտորների վրա: Շուտով վազքով նրան են մոտենում անվտանգության ծառայության աշխատակիցները, ուժայիններից մեկը փորձում է նրան կանգնեցնել եւ հատակին է գցում:
Օդանավակայանի ներկայացուցչությունում ՌԵՆ ԹՎ-ին հայտնել են, որ կռվարարին տեղափոխել են ՆԳ տրանսպորտի գծային բաժին: Նրա դեմ կկազմվի վարչական արձանագրություն: