Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ
КультураՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին:
Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր:
Ռիշար Ժերանյանը միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ, ցուցադրում իր գործերը, դրանք նվիրում հայրենիքին։
Նրա ստեղծագործության մեջ միշտ ներկա էր հայկական շունչը, որը նրա կտավների միջով ձգվում էր Փարիզից մինչև Երևան, Նյու Յորքից Բեյրութ՝ այնտեղ, ուր հայ կար, այնտեղ, ուր ցուցադրվում էին նրա աշխատանքները»,-նշված է հեռագրի մեջ։