Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է իրականացնել Սիրիայի հյուսիսից զորքերի դուրս բերումը միտումնավոր կերպով՝ ակնկալելով տարածաշրջանում ռազմական գործողությունների ավելացում, հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, գրում է Bloomberg-ը:
CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ նրան հայտնի էր դարձել, որ Թուրքիան, հնարավոր է, շարժվելու է դեպի Սիրիայի հարավ եւ արեւմուտք, իսկ քրդական ձեւավորումները փորձում են գործարք կնքել Սիրիայի եւ Ռուսաստանի հետ հյուսիսում Թուրքիային հակահարված հասցնելու համար:
Էսփերը պատմել է, որ խոսել է ԱՄՆ-ի նախագահի հետ շաբաթ գիշերը, եւ երկրի ղեկավարը հրամայել է սկսել Սիրիայի հյուսիսից զորքերի դուրս բերումը, սակայն խոսքը չի վերաբերել ամբողջ երկրից հեռանալուն:
Պենտագոնի ղեկավարը չի նշել զորքերի դուրս բերման հստակ ամսաթիվը: