Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով
ЭкономикаԱնշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով։ Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեի լրատվությունից։
2019 թ. սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15'572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 3.6%-ով:
Առաջիկայում Կադաստրի կոմիտեն կներկայացնի 2019 թ. երրորդ եռամսյակի տվյալները, իսկ գործարքների տեսակն ու քանակը՝ ըստ մարզերի եւ ըստ գույքի տեսակների, գրաֆիկական պատկերի տեսքով։