Ցավալի է, բայց փաստ
АналитикаԱյսօր մեր պետության ներսում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի իրական իշխանությունը գտնվում է հայատյաց ուժերի ձեռքում: Այնպիսի տպավորթյուն է, որ ՀՀ-ում ոչ թե պետական իշխանություն է, այլ դավադիր ահաբեկչական հանցախումբ:
Արդեն բոլորի համար ակնհայտ է, որ նպատակադրված և ծրագրավորված վերացնում ու ոչնչացնում են. պետությունը` նրա բոլոր կառույցներն ու հիմքերը` առաջին հերթին անվտանգությունն ապահովող կառույցները, ազգին` բոլոր ազգային արժեքները, hայ մարդուն` նրա արժանապատվությունն ու բոլոր իրավունքները:
Արդյունքում` վերացվում ու ոչնչացվում է դարերով այդքան երազած Հայոց անկախ Երկիրը:
Մի քանի կետով փաստենք, թե ինչ է տեղի ուենցել վերջին մեկ ու կես տարվա ընթացքում․ գլխատվել և ծրագրված կազմաքանդվել են երկրի արտաքին և ներքին անվտանգությունն ապահովող բոլոր կառույցները, բռնաբարվել, ջախջախվել, ու վերացվում է դատաիրավական համակարգը, իրավական ամենաթողություն է` քաղբանտարկյալների, կազմակերպված հարձակումներ դատարանների և ՍԴվրա։ Այս ամենին զուգահեռ իշխանության անվերապահ աջակցությունն են ստանում բացահայտ ահաբեկչական մարդասպանների խմբերն ու օտարերկրյա գործակալական ցանցը, դրան զուգահեռ` բացարձակ անհիմն մեղադրանքներով իրականացվում են զանգվածային ձերբակալություններ, կալանավորումներ` մեղադրում են նրանց, ում հայ են համարում` ովքեր մեր երկրում անգնահատելի վաստակ ունեն, կամ` ովքեր սովորական քաղաքացիներ են, բայց բավարար չեն «քայլել», ումից ցանկանում են մեծ փողեր շորթել, կամ` ովքեր պարզապես դեմ են իրենց;
Չմոռանանք, որ իշխանության կողմից անթաքույց իրականացվում են մարդու իրավունքների համատարած ոտնահարումներ, սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներ, մամուլի նկատմամբ լկտի հարձակումներ, ահռելի քանակի են հասնում ինքնասպանությունները, սպանությունները, ամեն քայլափոխին` ծեծկռտուքներ են, դանակահարություններ, անհնազանդություն, բողոքի ցույցեր, աննախադեպ քանակությամբ մահաբեր ավտովթարներ և այլ սահմռկեցուցիչ երևույթներ, կտրուկ ավելացել է հանցագործությունը` սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 20%-ով, իսկ սպանությունները՝ 18%-ով։ Ամենուր համատարած ոտնահարվում են ազգային արժեքները, այլասերվածության ծրագրված տարածման փորձեր են իրականացվում մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում, հաստատվում է հայատյացության գերիշխող դիրք` թրքասիրության և ադրբեջանասիրության փառաբանում, իսկ հայրենակիցների, հայերի և հայկականության նկատմամբ իրականացվում է բացառապես ատելության կատաղի քարոզ։
Հավելենք, որ դրանից բացի տապալվում և մեկուսացվում ենք արտաքին հարաբերությունների բոլոր ուղղություններում, խայտառակված իրավիճակ է բացառապես բոլոր միջազգային հարթակներում` ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՄՆ-ում ելույթների հիմնական թեման երկրի ներքին հարցերն են, որն անընդունելի ու աննախադեպ խայտառակություն է, օրեցօր խորացվում է Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև անջրպետը, նպատակ ունենալով վերածել հակամարտության։
Հայաստանում երբևէ չի եղել այս աստիճան փողի մոլուցքով տարված իշխանություն, որն անընդհատ, ամենուր, այդ թվում` միջազգային ամբիոններից խոսում է բացառապես երկրի ներքին խնդիրներից, փառաբանում է ինքն իրեն, գովազդում է իբր իր արած «հեղափոխությունը», խոսում է միմիայն փողից` այլոց փողերից և ունեցվածքից, բողոքում, թշնամություն և ատելություն է սերմանում իր իսկ հայրենակիցների նկատմամբ:
Անդրանիկ Հարությունյան