«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին
КультураՕրերս «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանը հայտարարեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» խորագիրը կրող դրամաշնորհի մրցույթի հաղթողների անունները:
Դեռ երեք ամիս առաջ մեկնարկած մրցույթի դիմումատուները թվով հիսունութն են եղել՝ ՀԿ-ի ներկայացուցիչներ և անհատ անձինք:
15 միլիոն դրամ բյուջեով դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությանը ներկա էր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Ողջունելով մրցույթի հաղթողներին նա կարևորեց նրանց ներկայացրած ծրագրերի իրագործումը ի նպաստ մեր ազգային արժեքների պահպանման և տարածման հարցում :
Հաշվի առնելով, որ մեր օրերում առկա խնդիր է հատկապես մշակույթի, կրթության, արվեստի ոլորտներում մարտիկի պես պայքարել մեր ազգային արժեքների պահպանման հարցը, ուրեմն պետք է ազգովին աչալուրջ կերպով հետևենք, որպեսզի հետագա սերունդների առջև չլինենք հանցագործ անտարբերության վկաներ, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք թե օտարածին բարքերն ու գաղափարները ինչպես են ներմուծվում մեր երկիր և կյանքի կոչվում ամենատարբեր ճանապարհներով :
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հայտարարած մրցույթին հնարավորություն էին ունեցել մասնակցել առանց տարիքային սահմանափակման ( հաղթողների մեջ էին 10 դասարանի աշակերտներ, հոգևորական , ռեժիսոր ): Հիմնադրամի կողմից լինելու է հետևողական մոտեցում, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը իրագործվեն նշված ժամկետներում:
Ի դեպ առաջիկայում նույն թեմայով կլինի հաջորդ փուլը, որին կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանի լրագրողների անմիջական միջամտությամբ, նրանց ներկայացրած ծրագրերով ու սկզբունքային աշխատանքների միջոցով կարող ենք էլ ավելի զարգացնել ու խթանել ազգային արժեքների պահպանումը մեր երկրում: