Հարոյանը հաղթական գոլը նվիրել է Երևանի հիմնադրման 2801-ամյակին
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն, ով «Ուրալ»-ի կազմում դարձել էր հաղթական գնդակի հեղինակ՝ գոլը նվիրել է մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2801-ամյակին:
«Շատ ուրախ եմ, որ այդ օրը գոլի հեղինակ դարձա և գոլս նվիրում եմ Երևանի հիմնադրման 2801-ամյակին: Որախ եմ նաև, որ ինձ հաջողվեց օգնել թիմին հաղթանակի հասնել այս խաղում: Մենք անընդհատ ձգտելու ենք ավելի բարձր հորիզոնականների»,- ասել է հայ պաշտպանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի օգնել է «Ուրալ»-ին հաղթանակ տոնել: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն հյուրընկալվեց «Տամբով»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: Հանդիպման 76-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը հավասար էր, «Ուրալ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը: Վերջինս «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: