Ողբերգական դեպք Կրասնոյարսկի երկրամասում. զոհվել է 15 մարդ (լուսանկարներ)
Международные новостиՏարածաշրջանի իշխանական կառույցների աղբյուրը հայտնել Է, որ ամբարտակի ճեղքվելու պատճառով սելավահոսքի ալիքը հասել Է շուրջ 4 մետր բարձրության: Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսի խոսքով՝ ամբարտակի փլուզման պատճառ կարող Էր դառնալ սելավահոսքի իջնելը: Երկրամասի կառավարության նախագահ Յուրի Լապշինը ենթադրել Է, որ ամբարտակի ճեղքում կարող Էին հրահրել առատ տեղումները: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ Է հարուցել եւ ստուգումներ Է սկսել:
Գերատեսչությունը Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի ճեղքման պատճառի գերակա վարկած Է համարում խախտումները ոսկու արդյունահանման աշխատանքներ իրականացնելիս: Գործով ձերբակալված Է երեք մարդ՝ «Սիսիմ» ՍՊԸ-ի ոսկի արդյունահանող ձեռնարկության տնօրենը եւ կազմակերպության երկու աշխատակից: Ոսկու արդյունահանման կազմակերպության գրասենյակում կատարվել են խուզարկություններ, առգրավված են տեխնիկական ու ֆինանսական փաստաթղթերը: Քննչական կոմիտեն պարզել Է, որ ընդհանուր առմամբ ավերվել Է հինգ ամբարտակ: Դրանք բոլորն Էլ կանգնեցվել են անօրինականորեն: Աղբյուրի տվյալներով՝ փլուզումն սկսվել Է 15 մետր բարձրությամբ ամբարտակից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել Է օգնություն ցույց տալ տուժածներին: Կրասնոյարսկի շրջանի Կուրագինի շրջանում տեղի ունեցածից հետո արտակարգ դրության ռեժիմ Է մտցվել: Հոկտեմբերի 21-ը տարածաշրջանում հայտարարված Է սգո օր: Կրասնոյարսկի երկրամասի բոլոր քաղաքներում ու շրջաններում խոնարհված են դրոշները: Ախատանքի նախարարությունը հայտնել Է, որ զոհվածների ընտանիքներն ապահովագրական վճարներ կստանան 1 մլն ռուբլու չափով: