Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ Է մեղադրել երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ: Այդ մասին, ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, նա հայտարարել Է հոկտեմբերի 22-ին Իդլիբի նահանգում ռազմաճակատի հատվածներից մեկում սիրիական զորամաս այցելության ժամանակ:
«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել Է նրա նավթն ու հացահատիկը, ինչպես նաեւ գործարաններ Է դուրս բերել Հալեպից, իսկ այժմ Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ նրա բնական հարստություններով»,-
«Մենք ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի եւ անարխիային ու ահաբեկչությանը վերջ կդնի Սիրիայի բոլոր շրջաններում»,-հայտարարել Է Ասադը՝ դիմելով զինծառայողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: