Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Դիլիջանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկի 69 աշխատողներ դառնալու են գործազուրկ․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Դիլիջանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի պարոն վարչապետ

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 11-ին դարձյալ նախարարությունից իրազեկվեցինք Դիլիջանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության փակման վերաբերյալ, ինչի հետեւանքով հաստատության 69 աշխատողներ դառնալու ենք գործազուրկ` չկարողանալով հոգալ մեր ընտանիքների տարրական պահանջները:

Մեր սաները կհայտնվեն փողոցում` առաջին հերթին զրկվելով կրթության հնարավորությունից ,որը այնքան կարեւորում եք Դուք, վատթարանալու են նրանց ծնողների առանց այն էլ ծանր պայմանները:

Մեր համառ ջանքերի ու քանիցս ուղղած խնդրանքների արդյունքում, Տավուշի մարզպետը հաստատության աշխատակիցներին հրավիրեց հանդիպման ու երբ ս.թ. հոկտեմբերի 17-ին մեր մի խումբ աշխատակիցները գնացին նրա մոտ՝ մարզպետարան, վստահ լինելով, որ հանդիպելու են մարզպետ Հ.Չոբանյանին, ով կլսի իրենց խնդրանքը եւ համապատասխան հիմնավորումներով այն կներկայացնի կառավարությանը, տեղում անակնկալի եկան, այնտեղ տեսնելով սոցիալական հարցերի նախարարության այս լուծարման ծրագրի պատասխանատուներին եւ WORLD VISION, SOS մանկական գյուղեր, ՀՕՖ կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին:

Նման ձեւաչափով հանդիպումը անսպասելի էր, որի մասին նախապես իմանալու պարագայում, կարող էինք հանդիպմանը ներկայանալ համապատասխան փաստաթղթային հիմնավորումներով եւ լիարժեքորեն պատճառաբանել մեր խնդրանքը.

հաստատության լուծարման գործընթացը երկարաձգելու, ձմռանը աշխատողներին գործազուրկ չդարձնելու, երեխաների դեռեւս որեւ է ձեւով ոտքի չհանած ընտանիքներին փաստի առջեւ կանգնեցնելու մասին:

Հանդիպման ժամանակ մեր կողմից մանրամասն ներկայացվեցին բոլոր հիմնավորումները եւ բազմաթիվ առաջարկներ Դիլիջանի երեխաների խնամքի հաստատությունը վերակազմավորելու ճգնաժամային, վերականգնողական կամ ցերեկային խնամք իրականացնող հաստատության, սակայն մեզ լսող չկար, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի:

Մեր երկրի մայր օրենքում` Սահմանադրության մեջ նշված է,որ ՀՀ-ն համարվում է սոցիալական, այսինքն` հասարակական ուղղվածության, նյութական ծանր վիճակում ապրողների շահերի պաշտպանության պետություն, որտեղ պետք է երաշխավորված լինի վերջիններիս իրավունքների ու շահերի պաշտպանությունը: Մենք չենք ուզում համալրել գործազուրկների , նպաստառուների, պետությունից անվճար օգնություն ակնկալողների շարքերը, ընդամենը խնդրում ենք հնարավորություն տալ` մեր աշխատանքով ապրել արժանապատիվ կյանքով:

Հաստատության սաների ծնողները հայտնում են մեզ, որ ոլորտի պետական պատասխանատու անձիք գնում են տները եւ բարոյական ճնշում գործադրելով փորձում են ամեն կերպ համոզել գրել դիմում երեխային հաստատությունից հանելու մասին` տալով տարաբնույթ դատարկ խոստումներ, հաճախ էլ ուղղակի սադրելով` «Դու չես ցանկանում պահել քո երեխային», կամ «Մի շերեփ ճաշ ափսոսում ես քո երեխային» եւ նման այլ ձեւակերպումներ հնչեցնելով, ինչը անթույլատրելի եւ անբարոյական է երեխաների հանդեպ:

Չէ՞ որ գիշերօթիկ հաստատությունները այն միակ օջախներն են Հայաստանում, որտեղ անապահով, քայքայված ընտանիքների երեխաները ոչ միայն ապրում ու խնամվում են, այլ նաեւ անցնում են կրթության, դաստիարակության եւ բազմակողմանի զարգացման ՄԵԾ ԴՊՐՈՑ:

Իրականում այսօրվա դրությամբ ոչ մի փոխարինող կառույց կամ հաստատություն չկա , Հայաստանում գոյություն չունի ոչ խնամատար ընտանիքի ինստիտուտ, ոչ սոցիալական աշխատողի զարգացած ինստիտուտ, ոչ էլ այլ անվճար զարգացման կենտրոններ` անապահով ընտանիքների երեխաներին ներառելու համար:

Հարգելի պարոն վարչապետ,

եւս մեկ անգամ խնդրում ենք Ձեզ հանձնարարել կառավարությանը վերանայելու գիշերօթիկ հաստատությունները փակելու անհիմն որոշումը:

Մենք բոլորս թավշյա հեղափոխության մասնակիցներ ենք, մտահոգ ենք՝ ինչպես մեր ընտանիքների, այնպես էլ մեր պետության բարօրությամբ, թեպետ հաստատակամ ու պատրաստ ենք, սակայն չենք ցանկանում մեր եւ երեխաների շահերը պաշտպանելու համար դիմել ծայրահեղ քայլերի:

Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության ամբողջ անձնակազմ, թվով 69 աշխատակից:

Անձնակազմի եւ ծնողների կողմից ստորագրված նամակի թղթային տարբերակը առկա է եւ գտնվում է հաստատությունում»:

 
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри