«Յուվենտուսը» միացել է Պոգբայի համար պայքարին
Спорт
Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությունն իրականացնել 2020 թվականի ամռանը:
Պոլ Պոգբայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: