Հայաստանի շախմատի ընտրանին հաղթեց Նորվեգիային
СпортՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության անդրանիկ տուրում պարտության մատնեց Նորվեգիային:
Վրացական Բաթում քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մեկնարկում Հայաստանի թիմը 33,5-0,5 հաշվով հաղթեց Նորվեգիային: Ընտրանու կազմում հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Միայն Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը: Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ