Թուրքիայի կառավարությունը մտադիր է կրկնապատկել արտարժույթի վաճառքի հարկը
Международные новостиԹուրքիայի կառավարությունը մտադիր է կրկնապատկել արտարժույթի վաճառքի հարկը, որը կրկին սահմանվել էր մայիսին սպառված լիրային աջակցելու համար, հաղորդում է Habertürk-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը նոր օրինագիծ է ներկայացրել, որն առաջարկում է բարձրացնել արտարժույթի հարկը 0,1-ից մինչեւ 0,2 տոկոս:
Անցած տարի արժութային ճգնաժամը լիրայի փոխարժեքը նվազեցրել է 28%-ով:
Արտարժույթի վաճառքի հարկի կրկնապատկումը նմատակ ունի «սանձել» դոլարացումը:
Սեպտեմբերին Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը նվազել է 9,3 տոկոսով՝ հասնելով 2 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին: Սակայն տնտեսագետները կանխատեսում են, որ գնաճի դանդաղեցումը մշտական չի լինի, եւ Թուրքիան ստիպված կլինի նոյեմբերին բախվել երկնիշ գնաճի: