7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան
ЭкономикаՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ 2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք:
«Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.7 տոկոս»:
Փաշինյանի հավաստմամբ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով.
«Հիմա ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում ՀՀ-ի համար, քան նախկինում»:
ՀՀ վարչապետը գնաճի ցուցանիշին անդրադառնալով նշեց, որ այն կազմում է 1.6 տոկոս, և հավելեց, որ այս ցուցանիշը տնտեսագետներին հավանաբար դուր կգա:
«Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում և նույնքան սրտնեղում են, երբ ցածր է լինում, դրա համար, կարծում եմ, որ 1.6 տոկոսը այն ցուցանիշն է, որը մեր հարգելի տնտեսագետներին որոշակի կոմֆորտ զգալու առիթ կտա»:
Փաշինյանն անդրադարձավ նաև 2020 թվականի ռազմական ոլորտի ծախսերին, և հավաստեց, որ որոշ ծախսեր կարվեն այլ տրամաբանությամբ:
Հույս ունեմ, որ կոռուպցիայի պայքարի դեմ արդյունքները շոշափելի կլինեն ու կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը: