Ереван, 02.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Зеленский: Мирный план на 90% готов Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our Heroes ФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстера Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России Более десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленных Зеленский заявил, что в ближайшее время встретится с Трампом Мэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средств Делегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армян Глава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильность


«Գրում եմ Ձեզ, քանի որ հայտնվել եմ ծանր իրավիճակում»,- «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտորի բաց նամակը ՀՀ վարչապետին

Общество

Մեծարգո պարոն վարչապետ

Ես և իմ ընկերներն առաջինը ողջունեցինք Ձեր՝  իշխանության գալը և մինչեւ այսօր հուսով ենք, որ չենք խաբվել։ Մեր գլխավոր նպատակն էր, որ կառավարման լծակը հայտնվի բանիմաց, հայրենանվեր մարդկանց ձեռքերում,  որոնք ընկալում են, որ ժողովուրդը հոգնել է ապրել նախագահի, նախարարի, փոխնախարարի, պետի և այլնի կարծիքով․ ժողովուրդն ուզում է ապրել օրենքով։ Գրում եմ Ձեզ, քանի որ հայտնվել եմ ծանր իրավիճակում։

Նախորդ իշխանությունները խոշոր մասնավոր բուհերի մենաշնորհը պահում էին մի զարմանալի երանգավորմամբ․ «Տեսնենք՝ նրանք կկարողանա՞ն աշխատել, նոր ձեր մասին կմտածենք»։ Ձեր կառավարության ներկայացուցիչները շարունակում են պահել դրանց մենաշնորհն այլ մեկնաբանությամբ․ «Նրանք խախտումներ են թույլ տվել։ Ստուգենք, նրանց հարցերը լուծենք, հետո ձեր մասին կմտածենք»։ Ի՞նչ կապ ունի որևէ բուհի խախտումը մի այլ բուհի լիցենզավորման հետ, մանավանդ որ այդ բուհերի խախտումները երբեք չեն հայտնաբերվելու, պատիժ էլ երբեք չի լինելու։ Մի՞թե այս թատրոնի ռեժիսորը չի հասկանում, որ մենք՝ անզոր հանդիսատեսներս, ցավոք, իրենից ավելի հեռուն ենք տեսնում։ Իսկ մասնավոր բուհերը դարձել են մեծ ու փոքր, քանի որ մի մասին տրվել է ամեն ինչ՝ օրինական և ապօրինի, այդ թվում՝ հարյուր տարի ժամկետով հատկացրել են անհատույց վարձակալությամբ շենքեր, մի քանի միլիոն դոլար արժողությամբ շենքերն էլ վաճառել են մի քանի հազարով և այլն, իսկ մյուսներին առաջարկել են սպասել։ Ազատ երկրում, ինչքան ես գիտեմ, աշխատող ձեռքերին չեն խփում։

Կրթության և մանավանդ բարձրագույն կրթության ոլորտում գլխավոր նպատակը պետք է լինի առաջադիմության բարձրացումը (իրականորեն)։ Ամեն ինչ պետք է ուղղված լինի դրան։ Մասնավոր կրթությունը ստեղծում է պետական բուհերի համար անհարմար մթնոլորտ՝ մրցակցություն, ընդ որում՝ առանց պետությունից ջանք պահանջելու, իսկ կրթությունը (ինչպես ամբողջ երկիրը) զարգանում է մրցակցության առկայության պայմաններում։

 

Հայտնի է, որ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օժանդակի ձեռներեցին։ Լիցենզավորման մարմինները պետք է լինեն ոչ թե զսպիչ, այլ խթանիչ։ Եթե մասնավոր հիմնարկությունները վատ են աշխատում, պատճառն ավելի շատ պետք է փնտրել ոչ թե հիմնարկությունում, այլ լիցենզավորող մարմնի գործունեության մեջ։ Լիցենզիան հանձնել են ՍՊԸ-ին և տվել բացարձակ ազատություն՝ «ինչ ուզում ես, արա՜» ասելով, նա էլ ինչ ուզում, անում է։ Խնդիրը պետք է լուծել՝ լիցենզավորման մարմինների աշխատանքը կարգավորելով։ Վերջիններս պետք է կառավարող մարմիններից վերածվեն կազմակերպիչ, կարգավորիչ մարմինների։ Տվյալ դեպքում նրանք պետք է մշտապես հետևեն բուհերի աշխատանքին, ըստ անհրաժեշտության՝  նշեն թերությունները, հնարավորություն և ժամանակ տան դրանք վերացնելու, իսկ որոշ հարցերում նաև օգնեն։ Այսպիսի իրավիճակում ոչ միայն բուհերը, այլև ողջ հանրապետությունը կսկսի աշխատել։

Մենք ընտելացել ենք, որ պետական կառույցը պետք է կարգադրի, պետական պաշտոնյան բոլորից խելացի ու միշտ իրավացի է և այլն։ Դրանք բռնապետական մոտեցումներ են։ Հիմա կարևոր է, որ պետությունը համագործակցի ձեռներեցի հետ։ Այսօր մենք շատ գոհ կլինենք, եթե հասնենք այն մակարդակին, որ պաշտոնյաները գոնե չխանգարեն ձեռներեցի գործունեությանը։ Հիմա ես ստիպված եմ դիմել դատարան, բայց տարբեր աղբյուրներից ինձ զգուշացնում են, որ եթե շատ պնդեմ, կարող են բուհը փակել առհասարակ։ Մի՞թե բռնապետությունը Հայաստանում անմահ է։ Եթե մերժումը պայմանավորված է բուհի ռեկտորի պրոֆեսիոնալիզմի պակասով, ապա (կներեք անհամեստությանս) ես 1976 թ․ գերազանցությամբ ավարտել եմ Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ Մոսկվայի պետական համալսարանը, խոսում եմ հինգ լեզվով, աշխատում եմ հայոց և ռուսաց լեզուներով, ԽՍՀՄ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եմ (երեսունչորս տարեկանից), իրավաբանության դոցենտ եմ, արտասահմանում մի քանի միջազգային հանդեսների խմբկոլի անդամ եմ, մոտ 200 գիտական աշխատությունների հեղինակ, ընդգրկված եմ արտասահմանում տպագրված աշխարհի առաջավոր լեզվաբանների հանրագիտարաններում։ Ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց բոլոր ձեռքբերումներս իմ հայրենիքոմ մշտապես անտեսվել են։ Գուցե պատճառն այն է, որ 42 տարի աշխատել եմ հանրապետության ամենակոռումպացված բնագավառներից մեկում՝ բուհական համակարգում, բայց երբեք կաշառակերությամբ չեմ զբաղվել, ինչի համար հույս ունեի գոնե նոր իշխանություններից շնորհակալական բառ լսել։

Մի՞թե մեր երկրում երբեք չպիտի գնահատվեն ո՜չ գիտական վաստակը, ո՜չ ազնվությունը (բա կարծես պայքարում ենք կոռուպցիայի դե՞մ)։ Շատ դժվար է ամբողջությամբ նվիրվել հայրենիքիդ և իշխանության կողմից մշտապես ընդունվել որպես երկրորդ կարգի անձնավորություն։ Իհարկե, այս նամակը ես գրում եմ՝ Ձեր օգնություն-արդարությունը ակնկալելով։ Հավաստիացնում եմ, որ այսօր մեր հանրապետությունում  նման իրավիճակում եմ ոչ միայն ես։

Հարգանքներով՝ Վաղարշակ Մադոյան՝ «Ան․Շիրակացի» համալսարանի ռեկտոր (Երևան, Կորյունի 5/25, հեռ․ 091 212165):

Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? «Паст»Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Почему Никол Пашинян «дал заднюю»? «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриТрамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 днейВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»