Չկա ՀԿԵ-ի հետ պայմանագրի դադարեցման որեւէ նախադրյալ․ Փաշինյան
ЭкономикаՉկա Հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանագրի դադարեցման որեւէ նախադրյալ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթգծերի կառավարման մասին պայմանագիրը։
Փաշինյանի խոսքերով, հարցը քաղաքականացվում է ԶԼՄ-ների կողմից։ «Դա զուտ տնտեսական հարց է, ներդրումների արդյունավետության հարց։ Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթգծերի» հետ, եւ ունենք նախնական պայմանավորվածություններ, որ պետք է աշխատենք, որպեսզի Հայաստանում ՀԿԵ-ի ներդրման ծրագիրն ավելի արդյունավետ դարձնենք։ Այս հարցը մենք քննարկում ենք ռուսաստանցի գործընկերների՝ ՌԵ-ի, ՀԿԵ-ի հետ։ Չեմ ուզում ասել, թե վստահ եմ, որ համաձայնության կգանք»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԿԵ-ի հետ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման որեւէ նախադրյալ չի տեսնում․ «Հայաստանը դա չի ուզում, Ռուսաստանը դա չի ուզում։ Ինչո՞ւ պետք է դա տեղի ունենա»։