2020-ին Երեւանի բյուջեն կաճի 20 մլրդ դրամով. փոխքաղաքապետ
Экономика2019-ի համեմատ՝ 2020-ին ծրագրվում է մեծացնել Երեւանի բյուջեն մինչեւ 20 մլրդ դրամի չափով: Այս մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Ընդ որում, նրա խոսքով, միջոցները հիմնականում կլինեն վարկերի եւ դրամաշնորհների տեսքով:
Երեւանի փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ Երեւանի մետրոյի վագոնների եւ շարժասանդուղքների արդիականացման եւ թարմացման համար ծրագրվում է տրամադրել 4 մլրդ 96 մլն դրամ: «Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է միայն իրականացնել: Աշխատանքները կսկսվեն միանգամից այն բանից հետո, երբ բյուջեի տվյալ նախագիծը հաստատվի»,- նշեց Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նա հայտնեց, որ 2020-ին ակնկալվում է Երեւանի բյուջեի 77 մլրդ 976 մլն դրամի համալրում: