Պակիստանում գնացքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն 65 զոհ
Международные новостиՊակիստանում գնացքում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 65 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Պակիստանի Geo News հեռուստաալիքը` նշելով, որ հրդեհը ոչնչացրել է գնացքի վագոններից 3-ը:
Իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի բռնկման պատճառ է դարձել ուղևորներից մեկի մոտ գտնվող գազի բալոնի պայթյունը, որն օգտագործվել է սնունդ պատրաստելու համար:
Ուղևորներից շատերը մահացել են՝ ցատկելով գնացքից:
Փրկարարական գործողություններին միացել են Պակիստանի զինված ուժերը:
Գնացքը Կարաչի քաղաքից ուղևորվում էր Ռավալպինդի քաղաք: