«Ստամբուլյան կոնվենցիան կուղարկենք հետ Ստամբուլ». Երեւանի փողոցներում երթ է սկսվել (ուղիղ)
TVԱԺ-ի բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ «Կամք» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան այս պահին վերածվել է երթի Հայաստանի փողոցներով:
«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը հայտարարեց, որ բողոքի ակցիաները շարունակվելու են եւ դրանք չեն լինելու միայն ԱԺ-ի դիմաց. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստ են ոտքի կանգնելու եւ Հայաստանի տարբեր քաղաքներում իրականացնել անհնազանդության ակցիաներ: Մենք ասում ենք, որ դրա կարիքը այս պահին չկա, քանի դեռ փաստաթուղթը չի մտել վավերացման: Իսկ եթե ՀՀ ԱԺ-ն չլսի քաղաքացիների ձայնը եւ դմ գնա նրանց կարծիքին, ապա բողոքի ակցիաներ են լինելու բոլոր քաղաքներում»,-ասաց նա:
Չախալյանը հայտարարեց. «Մենք Ստամբուլյան կոնվենցիան կուղարկենք հետ Ստամբուլ»: