ԱՄՆ-ն ապօրինի կերպով ամսական 30 մլն դոլարի չափով նավթ է ներկրում Սիրիայից. Զախարովա
Международные новостиՍիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող նավթահանքերի նկատմամբ ամերիկացի զինվորականների գործողություններն ապօրինի են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չեն կարող հարցեր չառաջանալ, երբ քաղաքակիրթ պետությունը, որը մշտապես հայտարարում է որոշակի ժողովրդավարական արժեքներին ու հարաբերություններում միջազգային-իրավական նորմերին իր հակվածության մասին, նավթ ներկրել Սիրիայի ինքնիշխան պետության հյուսիս-արեւելքում գտնվող նավթահանքերից՝ իր հանցավոր գործունեությունը քողարկելով «Իսլամական պետության» դեմ պայքարով»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մաքսանենգ ճանապարհով ամսական ավելի քան 30 մլն դոլարի չափով նավթ է ներկրում Սիրիայից: