ՀՀ-ն կարող է Լատինական Ամերիկայի եւ Հարավային Կորեայի շուկաներ դուրս գալու հնարավորություն ստանալ. փոխնախարար
ЭкономикаՆերկայում Հայաստանը բանակցություններ է վարում երեք երկրների՝ Հնդկաստանի, Իսրայելի եւ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Սիմոնյանն ընդգծեց, որ պետք է բացվեն նոր շուկաներ։
«Հարավային Կորեան եւ Չիլին փորձում են ԵՏՄ շուկա տանող ճանապարհ գտնել Հայաստանի միջոցով, եւ փորձում են մեր միջոցով բանակցություններ սկսել ԵՏՄ անդամ երկրների հետ։ Այսինքն, եթե մենք կարողանանք պայմանավորվել Չիլիի հետ, ապա մեզ համար կբացվեն Լատինական Ամերիկայի շուկաները, որտեղ մենք կունենանք ազատ հասանելիություն»,- նշել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ Հարավային Կորեան նույնպես ցանկանում է ձեռքի տակ ունենալ նման համաձայնագիր՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն արդեն տնտեսական համաձայնագիր ունի Չինաստանի հետ։