2020 թվականին Հայաստանում կտրուկ կբարձրանա երեխայի ծննդյան նպաստի չափը
Экономика2020 թվականին Հայաստանում կտրուկ կաճի երեխայի ծննդյան նպաստի չափը: Այդ մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերին առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է՝ հասնելով 150 հազար դրամի:
«Այժմ նպաստը կհասնի 300 հազար դրամի: Բացի այդ, կբարձրանա նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը»,-ընդգծել է Բաթոյանը՝ հավելելով, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ոչ թե 2020 թվականի հունվարի 1-ից, այլ հուլիսի 1-ից:
Երեխայի ծնվելուց հետո մայրը կարող է արձակուրդ վերցնել մինչեւ 3 տարի ժամկետով՝ ստանալով նպաստը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը:
Պատգամավորների հարցին, թե ինչի հետ է կապված վեց ամիս տեւողությամբ հետաձգումը, նախարարը պարզաբանել է, որ նպաստների բարձրացման մասին որոշման պահից պետք է որոշակի ժամանակ անցնի նախքան դրա ուժի մեջ մտնելը: