Դաղստանում ցուցարարների և ուժայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)
Международные новостиԴաղստանի Մեուսիշա գյուղում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել ջրամատակարարման համակարգի կառուցման դեմ: Այս մասին հայտնում է «Кавказский узел»-ը:
Գյուղապետ Մուսաբեկ Մուսաբեկովը պատմել է, որ մոտ 400 մարդ ցույցեր է իրականացրել շինարարական աշխատանքների վայրում: Ուժայինները մահակներով ցրել են ցուցարարներին, ինչի արդյունքում տուժել է մի քան մարդ, այդ թվում՝ կանայք։
Կայքի տեղեկություններով՝ գյուղում ցույցերը շարունակվում են դեռ հոկտեմբերից: Տեղի բնակիչները դեմ են հարևան Ուրկարախ գյուղում ջրամատակարարման համակարգի կառուցմանը, քանի որ, նրանց պնդմամբ, դա կսահմանափակի իրենց մուտքը դեպի 150 հա անտառ և արոտավայրեր։
Տեղի բնակիչների խոսքով ՝ նախագիծը պետք է համաձայնեցվի ընդհանուր ժողովում, բայց դա տեղի չի ունեցել: Տեղի իշխանությունները, ընդհակառակը, պնդում են, որ փաստաթղթերը համաձայնեցվել են ինչպես բնակչության, այնպես էլ վարչակազմի հետ։
տեղի չի ունեցել: Տեղի իշխանությունները, ընդհակառակը, պնդում են, որ փաստաթղթերը համաձայնեցվել են ինչպես բնակչության, այնպես էլ վարչակազմի հետ։