«Metro» պարբերականը պատմել է աղբից արվեստի գործեր կերտող հայուհու մասին
КультураՌուսական «Metro» պարբերականը պատմել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի 30-ամյա երգչուհու՝ Անի Հովակի մասին, ով միաժամանակ նաև աղբից արվեստի գործեր է ստեղծում:
Պարբերականը գրում է, որ Անի Հովակն արվետի գործեր ստեղծելու համար ոգեշնչվում է ամեն ինչից, օրինակ՝ ներկայացումից, ֆիլմից կամ հենց մարդկանցից: Դրանք ստեղծելու համար շաբաթներ են պահանջվում:
«Կապ չունի, թե ինչ միջոցներով եմ ինչ-որ բան փորձում արտահայտել, կարևորը էմոցիաներ և տրամադրություն փոխանցելն է: Ես օգտագործում եմ աղբը, որը բնությունը չի կարող վերամշակել, ուստի օգնում եմ նաև էկոլոգիային, այդ աղբին նոր կյանք եմ տալիս»,- ասել է երգչուհին:
Նշվում է նաև, որ նկարչուհին ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնք թաքնված միտք ունեն և դրանց միջոցով նա ցանկանում է «ինչ-որ կարևոր գաղափար տեղ հասցնել»